Դեկտեմբերի 06 2021
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված, ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական արտադրության անիմացիոն ֆիլմը հոկտեմբերի 15-ի՝ Անիմեսթում - Animest International Animation Festival (Ռումինիա) իր համաշխարհային պրեմիերայից հետո՝ ընտրվել է վեց միջազգային կինոփառատոնի կողմից. BIAF - Bucheon International Animation Festival (Հարավային Կորեա), Cinanima (Պորտուգալիա), Olympia International Film Festival for Children and Young People (Հունաստան), BASTAU International Film Festival (Ղազախստան), Colombo International Women’s Film Festival (Շրի Լանկա) և Paris Courts Devant (Ֆրանսիա)։
Դեկտեմբերի 8-12-ը ֆիլմը նաև ընտրվել է ցուցադրվելու ֆրանիսական հայտնի Carrefour of the Animated films - Forum des Images-ում:
Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը և նկարիչը՝ Լիլիթ Ալթունյանը, սցենարի հեղինակները՝ Լիլիթ Ալթունյանը և Արմինե Անդան, պրոդյուսերը՝ Արմինե Անդան, համա-պրոդյուսերը՝ Ռեժինալդ դե Գիյեբոնը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը: Դերերում՝ Արմինե Անդա (հայերեն ձայն), Նաիրի Խաչադուրեան (ֆրանսերեն ձայն), Վիկտորիա Ալեքսանյան (անգլերեն ձայն):
Շնորհավորում ենք ստեղծագործական խմբին և մաղթում նոր ձեռքբերումներ։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը