Նոյեմբերի 23 2021

Երևանում ընթանում է «ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» միջազգային սեմինարը, որը կտևի նոյեմբերի 22-ից 27-ը։ Հայաստանի Հանրապետության, ԱՊՀ երկրների, ԵԱՏՄ-ի, Բալթյան երկրների, Վրաստանի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և կինոարդյունաբերության ոլորտային մասնագետները համատեղ կքննարկեն կինոոլորտում միջպետական համագործակցության կարգավորման հնարավորությունները: Սեմինարն ուղղված է կինեմատոգրաֆիայի բնագավառում պետական և մասնավոր հատվածների համագործակցության համակարգի արդիականացմանը` ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ միջազգային մակարդակում:

 

Կդիտարկվեն բոլոր իրավական ձևակերպումներն ու ընթացակարգերը, որոնք պետք է պահպանվեն միջազգային համագործակցության դեպքում, և կստեղծվեն նախադրյալներ` խոչընդոտները կանխելու համար:

 

«ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» սեմինարի ընթացքում իրականացվող աշխատանքները կանցկացվեն երեք հիմնական փուլերով.

  1. Նախագծի մանրամասն մշակում և նախապատրաստական աշխատանքներ
  2. Սեմինարի շրջանակներում իրականացվող աշխատանքներ, պանելային դիսկուրսներ, քննարկումներ փորձագիտական խմբերի հետ
  3. Վերջնարդյունքի ամփոփում և կինոոլորտի խնդիրների կարգավորմանը ուղղված մեխանիզմների և համակարգի մշակում:

 

Ծրագրի կարևորագույն նպատակներից է հայեցակարգերի և իրավական ձևակերպումների միասնական համակարգի ձևավորումը, որը կդառնա համագործակցության հիմնաքարը հատկապես ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Հանրապետության երկրների համար։ Քննարկվելու են մասնակից երկրների տարածքում կինոարտադրանքի արտահանման և փոխադրման միասնական սակագին սահմանելու մեխանիզմների քննարկումները։

 

Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ը, «Օրացույց. Գիտաստեղծագոր-ծական նախաձեռնությունների միավորում ՀԿ» ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական ​​հիմնադրամի աջակցությամբ:

 

Անցկացման վայր՝ ք․ Երևան, Վարդանանց փողոց, 18 շենք, Կինոյի տուն

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը