Օգոստոսի 17 2021
«ԱրտՍտեպ-ստուդիա» ընկերության համար սկսվում է ստեղծագործական նոր փուլ՝ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համատեղ արտադրություն:
«ԱրտՍտեպ-ստուդիա» ընկերության և Սլովենիայի «Ինվիդա» անիմացիոն ստուդիայի համարտադրության «Հին դղյակի մեղեդին» անիմացիոն կարճամետրաժ նախագիծը մասնակցել է Սլովենիայի ազգային հեռուստատեսության մրցույթին և ստացել ֆինանսական աջակցություն: Ավելի վաղ նախագիծը Հայաստանի ազգային կինոկենտրոնի մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել և Կինոկենտրոնի կանոնակարգի համաձայն հաստատվել էր նախագծի ֆինանսավորման չափը, որը պետք է հատկացվեր ֆիլմի ընդհանուր բյուջեն համալրելու դեպքում:
«ՀԻՆ ԴՂՅԱԿԻ ՄԵՂԵԴԻՆ»
- արտադրող ընկերությունը՝ «ԱրտՍտեպ-ստուդիա»
- համարտադրող երկիր՝ Սլովենիա
- ռեժիսոր՝ Վարդան Զադոյան
- սցենարի հեղինակներ՝ Արմինե Հարությունյան, Վարդան Զադոյան
- պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան
- համա-պրոդյուսեր՝ Յուրե Վիզյակ
Տեղեկացնում ենք նաև, որ նույն ձևաչափով ևս մի քանի նախագծեր գտել են արտերկրից համարտադրողներ և արդեն իսկ համալրված բյուջեով 2021թ-ին սկսել են իրենց նկարահանման աշխատանքները։
Այդ նախագծերն են․
«ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԻ․․․»
- արտադրող ընկերություն՝ «Ֆերմատա ֆիլմ»
- համարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ
- ռեժիսոր՝ Օֆելյա Հարությունյան
- սցենարի հեղինակ՝ Օֆելյա Հարությունյան
- պրոդյուսեր՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան
- համա-պրոդյուսեր՝ Լիդիա Ինդժովա(Բելգիա)
«ԱՄՐՈՑ»
- արտադրող ընկերություն՝ «ԴոԿինո»
- համարտադրող երկրներ՝ Բելգիա, Բուլղարիա, Նիդերլանդներ, Իտալիա
- ռեժիսոր՝ Ջեսիկա Վուդվորթ
- սցենարի հեղինակ՝ Ջեսիկա Վուդվորթ
- պրոդյուսեր՝ Փիթեր Բրոսենս (Բելգիա)
- համա-պրոդյուսերներ՝ Անժելա Ֆրանգյան (Հայաստան), Դիանա Էլբաում (Բելգիա),
Միրա Ստալեվա, Ստեֆան Կիտանով (Բուլղարիա),
Դենիս Վասիլինի, Ֆլոր Քնոփփերթս (Նիդերլանդներ),
Ֆալմինգո Զադրա, Փիլար Սաավդերա Փերրոթա (Իտալիա)
«ԵՐԵՔ ՕՐ»
- արտադրող ընկերություն՝ «անԷվա պրադակշն»
- համարտադրող երկիր՝ Հայաստան
- ռեժիսոր՝ Դավիթ Ներկարարյան
- սցենարի հեղինակներ՝ Դավիթ Ներկարարյան, Գնել Հակոբյան
- պրոդյուսեր՝ Անի Որսկանյան
Շնորհավորում ենք մեր գործընկերներին նախագծերի հաջող մեկնարկի առիթով և մաղթում հաջող ընթացք:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը