Մարտի 30 2021
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է «Անսի» ամենամեծ և ամենահեղինակավոր անիմացիոն միջազգային կինոփառատոնի (Festival international du film d’animation d’Annecy) պաշտոնական մրցույթում:
Հիշեցնենք, որ «Կաֆկայի երազը» ֆիլմն արտադրված է «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից, համակարգչային գրաֆիկան և անիմացիան՝ «Վարդազարյան-ստուդիոյի», սցենարի հեղինակ և ռեժիսոր Դավիթ Բաբայան, գործադիր պրոդյուսեր և ֆիլմի սուպերվայզեր՝ Արամ Վարդազարյան, գլխավոր պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան, ֆիլմի նկարիչ՝ Գագիկ Բաբայան, կոմպոզիտոր՝ Անդրանիկ Բերբերյան, հնչունային օպերատոր՝ Տիգրան Կուզիկյան:
Շնորհավորում ենք ողջ ստեղծագործական կազմին և մաղթում նորանոր հաջողություններ:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը