Օգոստոսի 01 2025

Ս․թ․ հուլիսի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի 24.07.2025թ.-ի թիվ 115-L հրամանով կինեմատոգրաֆիայի ոլորտում իրավակարգավորումների և ընթացակարգային բարեփոխումների համատեղ աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված մասնագիտական խմբի առաջին նիստը։

 

Մասնագիտական խմբի կազմում էին ․

Դավիթ Բանուչյան՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն

Արմեն Խաչատրյան՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի խորհրդական

Դիոնիս Մարգարյան՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի իրավաբան

Արտակ Պողոսյան՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի ֆինանսատնտեսական բաժնի պետ, գլխավոր հաշվապահ

Անի Սահակյան՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի կինոնախագծերի հայտերի ընդունման ուսումնասիրման և աջակցման բաժնի պետ

Արտյոմ Բաղդասարյան՝ Հայաստանի կինոռեժիսորների և կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ

Արմինե Անդա՝ Հայաստանի անիմացիայի գիլդիայի նախագահ

Տիգրան Առաքելյան՝ Հայաստանի անիմացիոն ասոցիացիայի նախագահ

Րաֆֆի Մովսիսյան՝ Կինոգետ, կինոռեժիսոր, պրոդյուսեր

Զառա Ջյան՝ Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Կարինե Սիմոնյան՝ Կինոպրոդյուսեր

Հովհաննես Գալստյան՝ Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Թամարա Ստեփանյան՝ Կինոռեժիսոր

 

Հանդիպման ընթացում քննարկվեցին «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, մասնավորապես՝ իրավակարգավորումների և ընթացակարգային բարեփոխումների հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ոլորրտին առնչվող այլ հարցեր։

 

Նմանատիպ հանդիպումները կարևոր են ոլորտային խնդիրների խորքային վերլուծության, գործընկերային համագործակցության ընդլայնման և նոր նախաձեռնությունների համատեղ մշակման համար։

 

Հայաստանի կինոյի հիմնադրամը առաջնահերթ է համարում ոլորտի ներկայացուցիչների հետ շարունակական և արդյունավետ երկխոսությունը՝ խորապես հավատալով, որ նման համատեղ քննարկումները կարևոր դերակատարություն ունեն կինոոլորտի ռազմավարական զարգացման, կառավարման թափանցիկության և երկարաժամկետ կայունության ապահովման գործում։

Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը