Հունիսի 10 2025
Հայաստանի կինոյի հիմնադրամը, նպատակ ունենալով խթանել հայկական կինոարտադրությունը և նպաստել դրա միջազգային տարածմանը, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպեց «Աշնան արև» գեղարվեստական ֆիլմի հատուկ ցուցադրությունը՝ ֆրանսերեն ենթագրերով։
Ավանդույթ դարձած համագործակցության նպատակն է բարձրացնել հայկական ֆիլմերի հասանելիությունը ոչ հայալեզու հանդիսատեսի համար, հատկապես՝ ֆրանսախոս մշակութային հանրության շրջանում։ Նման նախաձեռնություններն ուղիղ կապ ունեն հայկական կինոյի միջազգայինացման ռազմավարության հետ, որի շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամը համագործակցում է մշակութային և կրթական տարբեր կառույցների հետ։
Միջոցառման գլխավոր հյուրը՝ «Աղունի» կերպարի դերակատար Անահիտ Ղուկասյանը, հանդիպեց հանդիսատեսի հետ՝ պատմելով իր կերպարի և ֆիլմում ունեցած մասնակցության մասին։
Ֆիլմի ցուցադրությունը նվիրված էր մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին, ում գրական ժառանգությունը խորը ազդեցություն է թողել հայկական կինոյի պատմության վրա։
Հայաստանի կինոյի հիմնադրամը շարունակելու է իր առաքելությունը՝ ներկայացնել հայկական կինոն միջազգային հարթակներում, ապահովելով լեզվային և մշակութային մատչելիություն՝ մասնավորապես ենթագրերի կիրառման միջոցով։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը