Մայիսի 26 2025

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձ (Cash Rebate) ստանալու ծրագիրը միջազգային ուշադրության կենտրոնում է։

Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից ծրագրի մասին տեղեկությունը ներկայացվել է Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի IRIS լրատվական բաժին, ինչից հետո վերջինիս կողմից այն ներառվել է IRIS Merlin իրավական բազայում (IRIS / Աուդիովիզուալ ոլորտի վերաբերյալ տեղեկատվության միջազգային ամփոփագիր /Ավելի քան 30 կարճ հոդվածներով այն պարբերաբար և անվճար ներկայացնում է ազգային և միջազգային մակարդակներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ամփոփ տեղեկություն կապված օրենսդրության կամ դատարանների որոշումների հետ՝ հեռարձակման, կինոյի, VOD և IPTV ոլորտներում):

 

 Տեղեկագիրը․

  • ունի ազատ հասանելիություն,
  • տարածվում է Եվրոպայի 40 անդամ պետություններում:

Այս իրադարձությունը հասանելի է դարձնում մեր երկրի կինոոլորտում իրականացվող ծրագրերը միջազգային լայն լսարանին։

Հղումներ՝

🔗 IRIS Լրատվական 
🔗 Հոդվածը IRIS Merlin-ում



Հիշեցնենք.

ՀՀ կառավարության 2025 թ. ապրիլի 10-ի N 412-Ն որոշման համաձայն՝ հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձ ստանալու կարգը և պայմանները, որով նախատեսվում է այդ նպատակով իրականացրած ներդրումների մինչև 35%-ի չափով վերադարձ ֆիլմարտադրողին:

 

Ո՞վ կարող է ստանալ ֆիլմարտադրության նպատակով իրականացված ներդրումների մասնակի վերադարձ

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիլմարտադրողները, որոնց գործունեությունը դասվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն որոշմամբ հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների J59.11 կամ J59.12 դասիչներին կարող են ստանալ ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով իրականացված դրամական ներդրումների մասնակի վերադարձ։


Ի՞նչ չափով է տրամադրվում վերադարձը

Ֆիլմարտադրողը կարող է ստանալ 25% վերադարձ՝ իր կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված այն ծախսերի համար, որոնք անմիջականորեն կապված են ֆիլմարտադրության հետ:
Հավելյալ մինչև 10% վերադարձվում է սահմանված այն ֆիլմերի համար, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հանրահռչակվելու է որպես նպատակակետ։ Ընդ որում՝ մինչև 5% վերադարձվում է նախատեսված հայկական արտադրողի և մինչև 10% համատեղ արտադրության կամ ոչ ռեզիդենտ արտադրողի դեպքում։

 

Ծրագրի նպատակն է

Զարգացնել Հայաստանի Հանրապետության կինոարդյունաբերությունն ու խթանել արտասահմանյան ներդրումները։ Նախագիծն ուղղված է մշակույթի տնտեսականացման ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը:

Ավելին՝ https://cfarmenia.am/hy/foundation/cash-rebate
Դիմելու համար՝ https://cfarmenia.am/hy/applicationss/nerdrumayin-masnaki-veradard

 

Հարգանքով՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը