Դեկտեմբերի 27 2024
Հնդկաստանի Քերալա փառատոնի “Official Daily Bulletin” պարբերականում անդրադարձ է եղել դեկտեմբերի 13-20-ը կայացած Քերալա 29-րդ կինոփառատոնի մասին, որտեղ ներկայացվել էր Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին նվիրված Country Focus ծրագիրը:
Այդ առիթով Հնդկաստան էին ժամանել հայ կինոգործիչներ և դերասաններ`ռեժիսոր, պրոդյուսեր Միքայել Դովլաթյանը, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Սերժ Ավետիքյանը, դերասանուհի Նորա Արմանին, պրոդյուսեր Կարինե Սիմոնյանը:
Կինոփառատոնին ցուցադրվեցին տարբեր տարիների նկարահանված «Լաբիրինթոս» (ռեժ. Մ. Դովլաթյան), «Փարոս» (ռեժ. Մարիա Սահակյան), «Փարաջանով» (ռեժ. և գլխ. դերակատար Ս. Ավետիքյան), «Ամերիկացի» (ռեժ. Մայքլ Գյուրջյան), «Նա, ում փնտրում էին» (ռեժ. Ս. Ավետիքյան), «Դրախտի դարպասները» (ռեժ. Ջ. Ավետիսյան), «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժ. Ն. Մարտիրոսյան) և «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» (ռեժ. Է. Բաղդասարյան) ֆիլմերը:
Ցուցադրությունների վերջին օրը տեղի ունեցավ պանելային քննարկում՝ հայ կինոյի պատմության, զարգացման անդրադարձերով, ինչպես նաև համաշխարհային հանդիսատեսի հետ երկխոսելու առկա խնդիրների շուրջ:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը