Մայիսի 23 2024

Սիրով տեղեկացնում ենք, որ ամփոփվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի  հետ համագործակցությամբ Ֆրանսիայի Կինեմատոգրաֆիայի և անիմացիոն պատկերի ազգային կենտրոնի (CNC- Centre National du Cinéma et de l’Image Animée) և Արվեստի միջազգային կենտրոնի (Cité internationale des arts) կողմից իրականացվող սցենարական դասընթացի համար դրամաշնորհի մրցույթի արդյունքները: Առաջին փուլ անցած երեք նախագծերից (Արտավազդ Եղիազարյան /լիամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Վիշապն ու Վահագնը», Մարիա Բալասանյան/ լիամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Վովա», Օվսաննա Գևորգյան /լիամետրաժ դրամա «Սիրտս նման է էն փլած տներ»), Ֆրանսիայի Կինեմատոգրաֆիայի և անիմացիոն պատկերի ազգային կենտրոնի և Արվեստի միջազգային կենտրոնի կողմից հաղթող է ճանաչվել Օվսաննա Գևորգյանի «Սիրտս նման է էն փլած տներ» նախագիծը:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ջերմորեն շնորհավորում է Օվսաննա Գևորգյանին և մաղթում հաջողություն:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը