2021թ․ մարտ․ ռեժիսոր Անահիտ Աբադի՝ հայ-իրանական համատեղ արտադրության «ԵՎԱ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, Սեն Լուի ֆրանսիական ինստիտուտի կողմից կազմակերպված և մարտի 17-ից-21-ը Հռոմում տեղի ունեցած 11-րդ «Ֆրանկոֆիլմ» ֆրանսալեզու ֆիլմերի փառատոնում արժանացավ Հանդիսատեսի մրցանակին, որը կինոփառատոնի գլխավոր մրցանակն է։
2017թ. ռեժիսոր Անահիտ Աբադի «ԵՎԱ» ֆիլմը ԱՄՆ-ի Քլիվլենդի միջազգային կինոփառատոնում ընդգրկվել է մրցութային ծրագրում:
2017թ. ռեժիսոր Անահիտ Աբադի «ԵՎԱ» ֆիլմը Հայաստանի կողմից պաշտոնապես ներկայացվել է «Օսկար» մրցանակաբաշխությունում «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
2017թ. ռեժիսոր Անահիտ Աբադի «ԵՎԱ» ֆիլմն ընդգրկվել է Մոնրեալի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում: