2023թ. օգոստոս. ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԻ» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է Լոս Անջելեսի Օսկարի և Բաֆտայի որակավորում ունեցող LAshortsFest կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի լավագույն միջազգային ֆիլմ մրցանակին:
2023թ. hուլիս. ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԻ» ֆիլմը ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրում։
2023թ մարտ. ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԻ» կարճամետրաժ ֆիլմը հաղթել է Ասուանի Միջազգային Կանանց կինոփառատոնում՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։ Միաժամանակ նշենք, որ ֆիլմը Օսկարի մրցանակաբաշխության որակավորում ունեցող երկու փառատոների պաշտոնական ընտրության կազմում է՝ Բրյուսելի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում և Ասպենի կինոփառատոնում, ինչպես նաև առաջիկա Մարսելի միջազգային երաժշտության և ֆիլմերի փառատոնում։
2023թ. փետրվար. ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԻ» կարճամետրաժ ֆիլմը արժանացել է Festival des 24 Courts կինոփառատոնի «Ժյուրիի համակրանք»-Coup de coeur du jury մրցանակին:
2023թ. փետրվար. ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԻ» կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին, որտեղ միանգամից երկու մրցանակ է ստացել, Ֆիլմը միաձայն ստացել է France Télévisions-ի մրցանակը՝ որպես կարճամետրաժ ֆիլմ, իսկ Նանոր Պետրոսյանը ճանաչվել է լավագույն դերասանուհի France Télévisions-ի և Unifrance-ի կողմից։
2022թ․ դեկտեմբեր․ ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԻ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի միջազգային մրցույթում։
2022թ․ նոյեմբեր․ ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԻ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում՝ «Աշխարհի կանայք» ծրագրի շրջանակում։
2019թ. ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԻ» կարճամետրաժ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լեյպցիգի հեղինակավոր կինոփառատոնում 2019թ-ին, Գերմանիայում: