Նոյեմբերի 05 2018

Հայկական ֆիլմերի վերականգնման ծրագրի երկրորդ փուլում (1-ին փուլ` Սերգեյ Փարաջանով «Հակոբ Հովնաթանյան») լեհական FIXAFILM ընկերությունը վերականգնելու է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած, չօգտագործված կադրերը, որոնք պահպանվում են արխիվում՝ 103 տուփերում։

 

Հայ մասնագետներն արդեն սկսել են աշխատել տուփերում եղած նյութի հետ։ Նեգատիվ ժապավենի մասնագետ՝ 79-ամյա Մերսիդա Մաթևոսյանը (այդ մասնագիտությամբ նա 40 տարի աշխատել է «Երևան» ստուդիայում) և ֆոտոֆոնո - ֆիլմաֆոնդի մասնաճյուղի կինոբաժնի վարպետ - վերականգնող, կինոժապավենի տեխնիկական վերահսկիչ՝ Թերեզա Մնացականյանը (Հայաստանի ազգային արխիվ) արդեն սկսել են իրականացնել տուփերում եղած ֆիլմի նեգատիվ ժապավենի չօգտագործված հատվածների և կտորտանքների ամրակցման (իրար կպցնելու) աշխատանքները։ Վերականգնման և սկանավորման համար փաթույթը պետք է ամբողջական լինի։ Ամրակցման սարքն ու սոսնձանյութը տրամադրել է FIXAFILM ընկերությունը։

 

Առաջիկայում, 27 տուփում պահպանվող նեգատիվ ժապավենները, որոնք ամբողջական են և ամրակցման կարիք չունեն կուղարկվեն Լեհաստան՝ եռամսյա ժամկետում դրանք սկանավորելու և վերականգնելու համար։ 2019թ․ հունվարին, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում՝ վերականգնված հատվածները կներկայացվեն ինստալյացիա ձևաչափով։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը