Հոկտեմբերի 17 2019

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախի մասին պատմող նոր՝ «Դրախտի դարպասը» (Gate to Heaven) ֆիլմի պրեմիերան։ Ռեժիսորի նախորդ երկու ֆիլմերը՝ «Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերը նույնպես Արցախին և արցախցիներին էր նվիրված։ Ֆիլմը ՀՀ, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի համատեղ արտադրություն է:

 

Գլխավոր դերերում են Ռիխարդ Զամմելը, Նինա Կրոնյագերը, Լեոնարդաս Պոբեդոնոսցեվասը, Նաիրա Զաքարյանը, Սոս Ջանիբեկյանը, Տատյանա Սպիվակովան:

 

Ֆիլմի գործողությունը կատարվում է 2016-ին Արցախում: Հայտնի գերմանացի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու 23-ամյա հրադադարից հետո վերսկսված պատերազմը: Սակայն լրագրողական հետաքննության ժամանակ նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիայի հետ, նրանք սիրահարվում են: Սակայն շուտով Ռոբերտն իմանում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, որը 1992-ին գերի է ընկել Թալիշի գրավման ժամանակ: Ռոբերտը չի փորձել նրան փրկել, իսկ մարտի դաշտում Էդգարի արած լուսանկարները նա հետագայում ներկայացրել է որպես իրենը:

 

Ֆիլմի պրեմիերան Ստեփանակերտում նույնպես նախատեսված է 2019-ի հոկտեմբերին, իսկ 2020-ի մարտին այն առաջին անգամ կցուցադրվի Լոս Անջելեսում:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը