Մարտի 03 2017
Կինոռեժիսոր Լևոն Մինասյանի «Բրավո, վիրտուոզ» խաղարկային լիամետրաժ ֆիլմը, որի նկարահանումները սկսվել են դեռևս 2015 թվականին, արդեն կինոէկրաններին է։ Ֆիլմը Հայաստան - Ֆրանսիա - Բելգիա համարտադրությամբ է ստեղծվել։ Մինչև այժմ մեր երկրում նկարահանված ամենաթանկարժեք կինոնախագիծն է, որի վրա ծախսվել է 1 միլիոն 200 հազար եվրո։ Նկարահանումները տեղի են ունեցել միայն Հայաստանում. տևել են 39 օր։ Ֆիլմին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
«Կինոպարկում» տեղի ունեցավ ֆիլմի փակ դիտումը, որից հետո ստեղծագործական կազմը ներկայացրեց մանրամասներ նկարահանումների ընթացքից։
Ֆիլմի սցենարիստն է ակունքներով գյումրեցի Լևոն Մինասյանը։ Նա համագործակցել է ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի ղեկավարած «Ագաթ» ֆիլմարտադրող ընկերության հետ։ Ռոբեր Գեդիկյանը Հրաչ Քեշիշյանի ու Մարկ Բորդյուրի հետ հանդիսանում է ֆիլմի պրոդյուսերը։ Կոմպոզիտորներն են Տիգրան Համասյանն ու Միշել Պետրոսյանը, օպերատորը՝ Մկրտիչ Մալխասյանը։ Ֆիլմում նկարահանվել են Արման Նավասարդյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Վրեժ Հակոբյանը, Արամ Կարախանյանը, Մկրտիչ Արզումանյանը։ Գլխավոր հերոսուհու դերում նկարահանվել է ռուս դերասանուհի Մարիա Ախմետյանովան։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը