Հոկտեմբերի 23 2017

Հայկական «Thank you, հայրիկ» կինոնկարի դերակատար (Բագրևոսի դերի համար) ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, Տուլայում (հոկտեմբերի 14-21-ը) կայացած «Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնում, արժանացել է մրցանակի՝ «Տղամարդու լավագույն դեր»-ի համար։

 

Նշենք, որ Մ․ Պողոսյանը ֆիլմում ոչ միայն հանդես է գալիս որպես դերասան, այլև կինոնկարի պրոդյուսերն ու սցենարի համահեղինակն է։

 

Ֆիլմը հայկական արմատներով մի ամերիկուհու մասին է, որը առաջին անգամ պատահաբար հայտնվում է հայրենիքում և այնպես է սիրահարվում Հայաստանին, որ որոշում է տեղափոխվել և մնալ այստեղ:

 

Ավելացնենք նաև, որ «Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնի նախագահը Ալա Սուրիկովան է, և այն անցկացվում է արդեն 18-րդ անգամ։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը