Մարտի 14 2018

Այսօր շատերին է մտահոգում կնոջ նկատմամբ թերահավատ, կողմնակալ վերաբերմունքը կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Համընդհանուր այդ վերաբերմունքն ու դիրքորոշումն ընդգծված է նաև կինոյում: Անգամ Եվրոպայում են ցուցանիշներն անհանգստացնող: Այս մասին, Եվրիմաժի երևանյան 15-րդ նիստի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում հրավիրված «Գենդերային հավասարություն կինոյի ոլորտում» թեմայով հանրային քննարկման ժամանակ խոսեցին Եվրիմաժի ղեկավար - ներկայացուցիչները, ինչպես նաև հայ ռեժիսորներն ու պրոդյուսերները:

 

Մեր երկրում պետական աջակցությամբ նկարահանվող ֆիլմերի 26,7 տոկոսի ռեժիսորներն են կանայք: Ի դեպ, Եվրոպայում այդ թիվն ավելի ցածր է՝ 24 տոկոս: 2015 թվականին պետական ֆինանսավորում է ստացել 8 տղամարդ և միայն մեկ կին ռեժիսորի ֆիլմ, 2016-ին՝ ոչ մի կին, բոլոր 6-ը տղամարդիկ են եղել:

 

Եվրիմաժի ներկայացուցիչներին Հայաստանի գենդերային պատկերը հետաքրքիր էր:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը