Ապրիլի 01 2022

Կինոնկարների նախագծերի 2022.1 մրցույթի անցկացման մասին

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ՝ 2022 թվականին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով:

 

Ընդունվում են միայն կարճամետրաժ խաղարկային՝ դեբյուտային և կարճամետրաժ անիմացիոն՝ դեբյուտային ու ոչ դեբյուտային նախագծեր:

 

Մրցույթն իրականացվում է համաձայն «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի:

 

Մրցույթի կանոնակարգի տեքստը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են «ՄՐՑՈՒՅԹՆԵՐ» բաժնի «Կանոնակարգ» ենթաբաժնում:

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է սահմանված կարգով հայտ ուղարկել՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին, ս/թ ապրիլի 4-ից:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2022թ. մայիսի 3-ը, ժ․ 23:59

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հարգելի՛ հայտատուներ, հիշեցնում ենք, որ համաձայն մրցույթի Կանոնակարգի 26-րդ կետի՝ ուշացումով, պակասող և անընթեռնելի փաստաթղթերով թերի փաթեթները մրցույթին չեն մասնակցելու:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը