Մարտի 01 2024

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, համագործակցելով Ֆրանսիայի Կինեմատոգրաֆիայի և անիմացիոն պատկերի ազգային կենտրոնի (CNC- Centre National du Cinéma et de l’Image Animée) և Արվեստի միջազգային կենտրոնի հետ (Cité internationale des arts), հայտարարում է դրամաշնորհի մրցույթ՝ սցենարական դասընթաց Հայաստանում բնակվող սկսնակ և միջին փորձառությամբ կինոգործիչների համար, ովքեր ներկայումս մշակում են լիամետրաժ գեղարվեստական կամ լիամետրաժ անիմացիոն նախագծեր:

 

Դասընթացի ժամանակահատված.

2024թ. հուլիսի 3-ից մինչև սեպտեմբերի 27-ը։

 

Դրամաշնորհը հոգում է թռիչքի, վիզայի, ապահովագրության, կեցության և ուսման հետ կապված ծախսերը:

 

Դասընթացի աշխատանքային լեզուներն են՝ ֆրանսերենը կամ անգլերենը: Ֆրանսերենի կամ անգլերենի վարժ իմացությունը պարտադիր է (գրավոր և բանավոր):

 

Հայտերը պետք է ներառեն հետևյալ փաստաթղթերը.

 

  1. Կինոգործչի CV, ֆիլմագրություն և հղումներ նախորդ աշխատանքներից
  2. Ուղեկցող նամակ` մանրամասն նկարագրությամբ դասընթացի անհրաժեշտության մասին
  3. Կարճ սինոփսիս
  4. Treatment (ընդարձակ սինոփսիս) կամ առկայության դեպքում սցենարի վերջին տարբերակը
  5. Երաշխավորագրեր առնվազն 3 հատ
  6. Առկայության դեպքում՝ նախագծի պրոդյուսերի անունը, CV-ին և կոնտակտային տվյալները

 

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը (PDF տարբերակով, ըստ նշված հերթականության, ընթեռնելի, ֆրանսերեն կամ անգլերեն լեզուներով՝ պարտադիր հայերեն թարգմանությամբ) պետք է առցանց ուղարկել՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին, ս/թ մարտի 1-ից: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թ. մարտի 30-ը, ժամը 23:59-ը։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հիշեցնում ենք, որ ուշացումով, թերի և ձևաչափին չհամապատասխանող փաստաթղթերը չեն դիտարկվելու:

 

Մրցույթը կանցկավի 2 փուլով.

 

1. Կինոկենտրոնի հանձնաժողովը առցանց զրույց-հանդիպման (pitching)-ի անցկացման արդյունքում կընտրի հեղինակ-հայտատուների կողմից ներկայացվող նախագծերից երեք լավագույնը: Զրույց-հանդիպումներն անցկացվելու են անգլերեն կամ ֆրանսերեն լեզվով:

 

2. Ընտրված երեք նախագծերը և դրանց տեսաձայնագրությունները կուղարկվեն CNC և Cité internationale des arts՝ վերջիններիս կողմից մեկ նախագծի վերջնական ընտրության համար:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Փորձագետների կողմից ուսումնասիրելու և որոշում կայացնելու համար նախագծերի առցանց զրույց-հանդիպումները տեսաձայնագրվելու են և պահվելու են անհրաժեշտ ժամկետով: Կինոկենտրոնի կողմից ընտրված երեք նախագծերի հեղինակների տեսաձայնագրությունները միաժամանակ ֆրանսիական կողմին ներկայացնելու համար են:

 

Կից տեղեկությունները.

https://docs.google.com/presentation/d/1vex3rKbeE1R44hyJBWjivfvmCUFpI4Kh/edit?usp=drive_link&ouid=112218326875070420719&rtpof=true&sd=true

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը