Աղասի Այվազյան «Ցեղի ֆիզիոլոգիան»

 

«Ցեղի ֆիզիոլոգիան» ներկայացումը բեմադրվել է 2004թ.-ին Նարինե Մալյանի կողմից: Ներկայացումը հիմնված է Աղասի Այվազյանի հինգ պատմվածքների վրա, որոնք են՝ «Ծեր Եփրակսիան և նրա տարեց որդին», «Կռվարարները», «Ցեղի ֆիզիոլոգիան», «Երաժշտական զանգը հին ինտիլիգենտի տանը», «Կիրակոս»: «Ցեղի ֆիզիոլոգիան» մի ընտանիքի ուրախ և միաժամանակ տխուր պատմություն է, որն արտացոլում է իրական ազգային թատրոնի շունչը:

Ներկայացումն արժանացել է «Արտավազդ» մեդալի: «Ցեղի ֆիզիոլոգիան» ներկայացումը մասնակցել է տարբեր միջազգային փառատոների՝ Ֆրանսիայում «Արևելք-Արևմուտք» փառատոնին, \ Փարիզ, Մարսել, «High Fest» միջազգային թատերական փառատոնին, Մոսկվայում՝ «Новая драма» միջազգային թատերական փառատոնին, որտեղ ներկայացումը բարձր գնահատվեց ռուս քննադատների կողմից, Թիֆլիսի միջազգային թատերական փառատոնին, «Թատերական Լոռի» փառատոնին: «Ցեղի ֆիզիոլոգիան» ներկայացումը վայելել է ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի հանդիսատեսի սերն ու համակրանքը և արժանացել բարձր գնահատականի:

 

Բեմադրությունը՝ Նարինե Մալյան

Ժանրը՝ տրագիկոմեդիա

Երաժշտական ձևավորումը՝ Տիգրան Սիրավյան

Բեմանկարիչ և հագուստների նկարիչ՝ Նարինե Մալյան

Դերասաններ՝

      Արա Սարգսյան

      Սամվել Թոփալյան

      Լևոն Ղազարյան

      Գեորգի Հովակիմյան

      Վահագն Գասպարյան

      Քրիստինա Հովակիմյան

      Լևոն Մելոյան

      Լիզա Ազիզյան

      Մովսես Ստեփանյան

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը