31 March 2020
Տեղեկացնում ենք, որ ՀԱԿԿ-ը աշխատում է առցանց:
Բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են կամ արդեն հայտ են ներկայացրել Կինոկենտրոն (2020թ. դիմումների ընդունման երկրորդ կանչ) պետական աջակցություն ստանալու նպատակով, կարող են ստանալ խորհրդատվություն ՀԱԿԿ-ի աշխատակիցներից առցանց ZOOM հարթակի միջոցով:
Հանդիպման թեման` «Պետական աջակցություն ստանալու հայտերի և հայտադիմումների ընդունման կարգ»
Օրը` շաբաթ 04.04.2020 / Ժամը` 12:00-ից (2 ժամ)
Վայրը` Առցանց ZOOM հարթակ (նախապես բեռնել անվճար այստեղից - www.zoom.us)
Ձեր հարցերին կպատասխանեն կինոկենտրոնի աշխատակիցները`
Արմինե Ղարիբյանը - ֆինանսական հարցեր
Անահիտ Թադևոսյանը - հայտերի լրացման կարգ և փաստաթղթեր
Վարդան Աբովյանը - տեխնիկական հարցեր
Մելիք Կարապետյանը - կանոնակարգի հարցեր
Շուշանիկ Միրզախանյանը - ընդհանուր հարցեր
Խնդրում ենք նախապես ծանոթանալ Կանոնակարգին հետևյալ հղումով: Կանոնակարգ
Քննարկմանը մասնակցելու համար կարող եք անցնել ստորև նշված հղումով, լրացնել հայտաձևը, ներկայացնել Ձեր հարցերը, որոնց պատասխանները կստանաք քննարկման ընթացքում:
Մասնակցության համար հարկավոր է գրանցվել մինչև ուրբաթ 03.04.2020, որից հետո ձեր էլ. հասցեին կստանաք ZOOM-ի հանդիպման մուտքի կոդը, որով կկարողանաք մասնակցել քննարկմանը:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը