27 January 2023
Կինոնկարների նախագծերի 2023.1 մրցույթի անցկացման մասին
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ՝ 2023 թվականին խաղարկային, խաղարկային վավերագրական և անիմացիոն նախագծերին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով:
Մրցույթն իրականացվում է համաձայն «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի:
Մրցույթի կանոնակարգի տեքստը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են Հայաստանի ազգային կինոկենտրոնի պաշտոնական www.ncca.am կայքի ՄՐՑՈՒՅԹՆԵՐ բաժնի «Կանոնակարգ» ենթաբաժնում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է սահմանված կարգով հայտ ուղարկել՝This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային հասցեին, ս/թ հունվարի 30-ից:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2023 թ. փետրվարի 28, ժ․23:59
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հարգելի՛ հայտատուներ, հիշեցնում ենք, որ համաձայն մրցույթի Կանոնակարգի 26-րդ կետի՝ ուշացումով, պակասող և անընթեռնելի փաստաթղթերով թերի փաթեթները մրցույթին չեն մասնակցելու:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը