Նոյեմբերի 25 2022
Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնում, օրերս տեղի ունեցավ ծրագրին մասնակից կամավորների հետ առցանց հանդիպում։
Կամավորները ծանոթացան Կինոկենտրոնի գործունեությանը, սպասվող ծրագրերին և քննարկեցին հետագա աշխատանքները։ Նշենք, որ կամավորական աշխատանքներին մասնակցելու ցանկությամբ Կինոկենտրոնի տարածած հայտարարությունից հետո ստացել էինք ավելի քան 200 դիմում Հայաստանից և սփյուռքից, ինչը ողջունելի է և ցույց է տալիս երիտասարդների հետաքրքրվածությունը կինոոլորտով։
Կամավորները մասնակցելու են միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին, իրականացնելու են հետազոտություններ, կատարելու են նաև հայկական դասական ֆիլմերի թարգմանություններ և ենթագրերի պատրաստման աշխատանքներ։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը