29 December 2023

Ֆիլմերի նախագծերի մրցույթներ

 

2023.1 մրցույթ

Վերջնական գնահատման մասնակցած 16 լիամետրաժ նախագծերից  ֆինանսավորման հաստատվել է 11 նախագիծ, որից. զարգացման փուլ՝ 3, արտադրության փուլ՝ 7,  հետարտադական փուլ՝ 1:

Վերջնական գնահատման մասնակցած 16 կարճամետրաժ նախագծից  ֆինանսավորման հաստատվել է 6 նախագիծ, որից՝ խաղարկային՝ 5, անիմացիոն՝ 1:

 

2023.2-րդ մրցույթ

 

2023․2-րդ մրցույթում ֆինանսավորման հաստատված 11 լիամետրաժ նախագծերը, այդ թվում՝ Զարգացման փուլ՝ 2, որից  անիմացիոն 0, խաղարկային 1, վավերագրական 1, Արտադրության փուլ՝  անիմացիոն 1, խաղարկային 4, վավերագրական 3, Հետարտադրական փուլ՝ վավերագրական 1

2023․2-րդ մրցույթում ֆինանսավորման հաստատված 7  կարճամետրաժ նախագծերը, այդ թվում՝

անիմացիոն  4,խաղարկային 1,վավերագրական  2։

 

Միջազագային մրցույթներ և մրցանակներ

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած շատ ֆիմեր 2023 թվականին, և՛ մասնակցել են միջազգային փառատոների մրցութային  և ոչ մրցութային ծրագրերում, և՛ նաև արժանացել են բազմաթիվ կարևոր մրցանակների։ 2023-ի տարեվերջը հայ կինոյի պատմության մեջ նոր էջ արձանագրեց։ Հայաստանը ներկայացնող ռեժիսոր՝ Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը  ընդգրկվել է «Օսկար» 96-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգի երկրորդ փուլում` ընտրված  կարճ ցուցակ՝ ՝ 15 ֆիլմերի շարքում։

2023 թ․ ընթացքում հայկական շուրջ երեք տասնյակ հայկական ֆիլմեր («Ավրորայի լուսաբացը», «Թռչող տերևների երգը», «Կապույտի միջով», «Զուլալի», «Գյուղը որ կանգնի» և այլն) ընդգրկվել են տարբեր միջազգային փառատոների մրցութային ծրագրերում՝ վերադարձել շուրջ 30 մրցանակներով։

 

Ժառանգություն

 

2023-ը Հայ կինոյի համար համար հոբելյանական էր և միջազգային տարբեր հեղինակավոր կինոհարթակներ հետաքրքրություն ունեն հայկական ֆիլմերի հանդեպ, ուստի և անհրաժեշտ էր թվայնացնել և վերականգնել  հայկական կինոժառանգության նմուշներ․գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր՝ շուրջ 30 անուն, այդ թվում՝ «Երկրորդ քարավան», ռեժ․ Հ․ Բեկնազարյան (1950թ․,«Նռան գույնը», ռեժ. Ս. Փարաջանով (1969թ․,ֆիլմի վերջնական մոնտաժից դուրս մնացած կադրեր), «Խոստովանություն», ռեժ. Ս. Փարաջանով (հատված), «Շունն ու կատուն», ռեժ Լ․Ատամանով (1938թ․) և այլն ։

Ֆիլմերի վերականգնման աշխատանքների առաջին փուլում կատարվել է հետազոտական աշխատանք՝ համագործակցելով  Ռուսաստանի Գոսֆիլմաֆոնդի, Ռուսաստանի պետական կինոֆոտոփաստաթղթերի արխիվի, Հայաստանի ազգային արխիվի, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Ս․ Փարաջանովի թանգարանի հետ, պարզել, թե որ հաստատությունում ինչ ելանյութ է պահվում, կատարվել է ելանյութերի վերլուծություն, որակական գնահատում և ընտրություն։ Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝ հավելելով նաև, թե որ միջազգային կինոփառատոներում, թանգարաններում, արխիվներում կամ Սինեմատեքներում են դրանք ցուցադրվել օտար հանդիսատեսին։

-«Բարև, ես եմ» (ռեժ․ Ֆ․ Դովլաթյան, 1965,վերականգնված 4K տարբերակ) ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի (Festival de Cannes), «Դասականներ» ծրագրում (Cannes Classics), Վանկուվեր սինեմատեք (Vancouver's Cinematheque), Սինեմատիկա կինոփառատոն (Cinematica Festival) Գրանադա, Թբիլիսիի միջազգային կինոփառատոն (Tbilisi International Film Festival)։ - Համո Բեկնազարյանի  4K  տարբերակով վերականգնված «Տունը հրաբխի վրա» (1928), «Երկիր Նաիրի» (1930), «Դուստր» (1942) ֆիլմեր ցուցադրվել են Ֆրանսիայի սինեմատեքում (La Cinémathèque française), Սամիզդատ կինոփառատոնում (Samizdat Eastern European Film Festival), Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում (Tbilisi International Film Festival)։ - «Խաս-Փուշ» (ռեժ․Հ․ Բեկնազարյան, 1928) ֆիլմը ցուցադրվել է Նյու Յորքի Ժամանակակից  արվեստի թանգարանում (МоМА), Iranian Cinema before the Revolution։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2022 թ դարձավ  Միջազգային կինոարխիվների ասոցիացիայի (FIAF) անդամ՝ ստանալով  հնարավորություն  մասնակցելու FIAF-ի ամենամյա գագաթնաժողովներին։ Կառույցն այս տարիներին լրջորեն զբաղվում է «Հայֆիլմի» ֆոնդերի թվայնացման աշխատանքներով․ ոչ միայն թվայնացվում, այլև համալրվում է պետական կինոարխիվը՝ Հայաստան են բերվում օտար աղբյուրներում պահպանվող հայկական ֆիլմերի եզակի նմուշների օրինակները։ 

 

Միջազգային կապեր

 

2023-ին  Հայաստանն առաջին անգամ  մասնակցեց  ֆրանսիական Սինեմատեքում կայացած «Աշխարհի ողջ հիշողությունը» խորագրով՝ վերականգնված և արխիվային ֆիլմերի համաշխարհային կինոժառանգությանը նվիրված հեղինակավոր կինոփառատոնին։ Հայաստանը ներկայացավ Հայ կինոյի ռահվիրայի՝ Համո Բեկնազարյանի երեք՝  «Տունը հրաբխի վրա» (1928թ., համր), «Երկիր Նաիրի» (1930թ․, համր) և «Դուստրը» (1942թ., հնչյունային) ֆիլմերի վերականգնված տարբերակների պրեմիերաներով։ Կինոնկարները ցուցադրվել են անգլերեն և ֆրանսերեն ենթագրերով։ Համր ժապավեններն ուղեկցվել են երաժշտությամբ․«Տունը հրաբխի վրա» ֆիլմի երաժշտությունը գրել է երիտասարդ կոմպոզիտոր Ջուլիետ Մերչանտը՝ Կինոկլասիկա հիմնադրամի ֆինանսավորմամբ, իսկ «Երկիր Նաիրի»-ի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը՝ Բրիտանական Կոլումբիայի հայկական մշակութային ասոցիացիայի (Armenian Curtural Association of Btitish Columbia) ֆինանսավորմամբ:

2023-ի նոյեմբերի 3-ին՝ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (МоМА)  առաջին անգամ ցուցադրվեց հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» (1928թ․) ֆիլմը՝ 35մմ ժապավենային տարբերակով։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը МоМА-ի հետ համագործակցության արդյունքում, ցուցադրության նպատակով թանգարանին էր տրամադրել իր արխիվում պահվող ֆիլմի ժապավենը։ Հարկ է նշել, որ սա հայկական երկրորդ ֆիլմն է, որ ցուցադրվեց  նյույորքյան МоМА-ում։ Առաջինը՝ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) 4K վերականգնված ֆիլմի նոր 35մմ ժապավենային տարբերակն էր, որը ցուցադրվել է 2021թ․ հունվարին և վերջինիս մեկ օրինակը պահպանության է տրվել  թանգարանին։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի հրավերով (հոկտեմբերի 27-28-ը)՝ Երևանում գտնվող Եվրիմաժի՝ (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության ամենախոշոր եվրոպական  հիմնադրամի նախագահ՝ Քեթրին Թրոտմանը, հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Սյուզան Նյումանը և փորձագետ՝ Իրիս Կադուն հոկտեմբերի 28-ին հանդիպեցին հայ կինոարտադրողների, կինոբուհերի ուսանողության, դասախոսական կազմի, ոլորտի մասնագետների հետ։ Եվրիմաժի պատասխանատուները  անհատական հանդիպումներ  ունեցան այն հայ կինոարտադրողների հետ, ովքեր կինոնախագծի լիարժեք փաթեթ ունեն և պատրաստվում են դիմել Եվրիմաժ՝ աջակցություն ստանալու համար:

ՀԳԵվրիմաժը (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության ամենախոշոր Եվրոպական հիմնադրամն է, որը ստեղծվել է 1988 թ: Եվրոպական խորհրդի 47 երկրներից 40-ը (Հայաստանը ներառյալ 2016թ․) անդամակցում են Եվրիմաժին:  Մինչև այսօր, Եվրիմաժից աջակցություն են ստացել 5 հայկական համտեղ արտադրության կինոնախագծեր՝ «Լուկա»  (290 հազար եվրո,2021թ․), «Ավրորայի լուսաբացը»  (140 հազար եվրո, 2019թ․), «Երբ որ քամին հանդարտվի/Si le vent tombe/Should the Wind Drop»  (200 հազար եվրո, 2018թ․), «Ֆաբրիկա»  (20 հազար եվրո, 2017թ․), «Սպիտակ»  (250 հազար եվրո, 2016թ․)։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Երևանում՝ նոյեմբերի 1-4-ը անցկացվեց միջազգային  գիտաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին։ Հոբելյանական ծրագրերը՝ Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում, շարունակում են նորովի բացահայտել և վերագնահատել հարյուրամյա հայկական կինոժառանգությունը, կինոյի պատմության փուլերն ու դրանց կարևորությունը համաշխարհային կինոյի ներկապնակում։  Համաժողովին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների՝ Եվրոպայի և Ասիայի, ոլորտի առաջատար մասնագետներ, որի նպատակն էր մեկտեղել արտերկրի և հայրենական կինոոլորտի ներկայացուցիչներին, կինոյի պատմաբաններին, կինոգետներին և ոլորտն ուսումնասիրող մասնագետներին՝ քննարկելու կինոյի զարգացման, պահպանման ու տարածման նորագույն ուղիները նոր դարաշրջանում և ժամանակակից կինոյի զարգացման և տարածման, համարտադրության խնդիրները:  

 

Կինոշուկաներ

 

ԲԵՌԼԻՆ-Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2023-ին մասնակցել է Բեռլինի 73-րդ միջազգային փառատոնին զուգահեռ անցկացվող կինոշուկային՝ առանձին տաղավարով։ Շուկայի աշխատանքներին զուգահեռ, Կինոկենտրոնի պատասխանատուներն ունեցել են  կարևոր հանդիպումներ ու պայմանավորվածություններ, որոնք ոչ միայն վերաբերում էին 2023-ին՝ Հայ կինոյի 100 ամյակին, այլև 2024 թ․ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին առիթով՝  արտերկրում կայանալիք միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը։ Կինոկենտրոնի պատասխանատուները հանդիպել են Ֆրանսիայի CNC-ի եվրոպական և միջազգային հարցերով փոխտնօրեն՝ Միշել Պլազանետի և միջազգային բաժնի ղեկավար Ջերեմի Կեսլերի հետ։ Վրաստանի կինոկենտրոնի փոխտնօրեն Մայա Չիլաշվիլիի հետ։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև Տրիեստեում կազմակերպել եռօրյա թրեյնինգ՝ Հայաստանի, Վրաստանի Մոլդովայի երիտասարդ կինոարտադրողների համար, որն հաջողությամբ իրականցվեց 2023-ի ամռանը։

ԿԱՆՆ-Այս տարի Հայաստանի ներկայությունը Կաննի միջազգային 76-րդ կինոփառատոնում եղել է աննախադեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի համար․ Ֆ. Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965թ.) ֆիլմի ամբողջական վերականգնված տարբերակը (2 ժամ, 15 րոպե տևողությամբ) Cannes Classics ծրագրի  ընտրական հանձնաժողովի կողմից հավանության էր արժանացել  և ընդգրկվել այս տարվա ցուցադրվելիք ֆիլմերի ցանկում։ Բացի այդ,  Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2023-ին պաշտոնական տաղավար ուներ նաև  Marche du Film-ում։ Այն հայաստանցի  պրոդյուսերների գործունեության  հարթակ էր և հնարավորություն՝ կազմակերպելու հանդիպումներ կինոարտադրության ոլորտի գործընկերների հետ՝ գտնելու համարտադրության և գործակցության նոր հնարավորություններ:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատվիրակության պատասխանատուները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել միջազգային գործընկերների հետ, ինչպես համատեղ ֆիլմարտադրության պայմանվորվածությունների, այնպես էլ կրթական ու մշակութային առաջարկների  առումով։ Կինոշուկայի Palais C կինոդահլիճում ցուցադրվել է պետական ֆինանսավորում ստացած  6 վավերագրական ֆիլմերի՝ «Հինգ երազողները և ձին», (ռեժ. Վ. Խաչատրյան, Ա, Մալաքյան), «Պայքար» (ռեժ. Լ. Մովսիսյան) «Մել» (ռեժ. Ի.Սահակյան, Պ. Կոհեն), «Թեզետա» (ռեժ. Ա. Գալայճյան, Գ. Պապոյան), «Նկարչի երեք գերեզմանները» (ռեժ. Հ. Խաչատրյան), «Թոնրատուն» (ռեժ. Ի.Մխիթարյան)  հատվածներ՝ դիստրիբյուտորների, վաճառքի գործակալների, հեռարձակողների և փառատոների ներկայացուցիչների համար։

ԱՆՍԻ-Այս տարի հայ կինոարտադրողներն Կինոկենտրոնի նախաձեռնությամբ առաջին  անգամ մասնակցել են  Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվող MIFA անիմացիոն ֆիլմերի շուկային՝ առանձին տաղավարով։ Հայ արտադրողներն ունեցան մի շարք հանդիպումներ՝ տարբեր երկրների անիմացիոն ոլորտի ներկայացուցիչների հետ, ձեռք բերվեցին մի շարք կարևոր պայմանավորվածություններ հետագա համագործակցության և համատեղ արտադրությունների համար, մասնակցեցին ցանցային հանդիպումների և պանելային քննարկումների՝ իրազեկվելով անիմացիոն ոլորտում համաշխարհային շուկայի ներկայիս պահանջարկների մասին, միևնույն ժամանակ ներկայացնելով նաև նորարարական մոտեցումներ և գաղափարներ, մասնավորապես՝ «ՕնՕֆֆ Ստուդիոյի» վարպետները հայկական տաղավարում պարբերաբար իրականացնում էին  վարպետաց դասեր՝ ցուցադրելով VR տեխնիկայի հնարավորությունները անիմացիոն ֆիլմի ստեղծման շրջանակներում, որը նորարարություն է համարվում ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում և մեծ հետաքրքրություն առաջացրեց կինոշուկայում՝ ապահովելով մեծ շարժ և հետաքրքրություն հայկական տաղավարի նկատմամբ: Արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Tchack Ֆրանսիական ընկերության հետ ընկերության «Մարիամ և Վարտո» (ռեժ. Ժան վան դե Վերդ) և «Երիտասարդ Վինսենտ» (ռեժ. Ա. Հեբոյան, Գ. Ափրիկյան) լիամետրաժ անիմացիոն ֆիլմերում VR տեխնոլոգիաներով անիմացիայի մասնակի արտադրության շուրջ։ MIFA անիմացիոն ֆիլմերի կինոշուկայի ընթացքում՝ հայկական տաղավարում կնքվեց համատեղ արտադրության պայմանագիր՝ ֆրանսիական հեղինակավոր «Սակրեբլո» ընկերության պրոդյուսեր Ռոն Դայենսի և «ՕնՕֆֆ Ստուդիոյի» պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանի միջև՝  պետական ֆինանսավորում ստացած «Զակո» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի (ռեժիսոր՝ Տիգրան Առաքելյան) համատեղ արտադրության վերաբերյալ: 

Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի օրերին կայացավ  հայ-վրացական կինոարտադրական հարթակը, որին մասնակցեցին 14 հայ պրոդյուսերներ և ռեժիսորներ իրենց 7 լիամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի նախագծերով: Կինոարտադրական հարթակի մասնակիցները անցան վերապատրաստման երկօրյա դասընթացներին՝ տարբեր ոլորտներին առնչվող թեմաներով, ինչպիսիք են՝ նախագծերի ներկայացումը, համատեղ արտադրության հնարավորությունները: Խաղարկային նախագծերի ներկայացման մրցույթում ռեժիսոր և պրոդյուսեր Օվսաննա Գևորգյանի «Սիրտս նման է էն փլած տներ» (պրոդյուսերներ Օվսաննա Գևորգյան, Վարդան Հակոբյան) նախագծին «Տերմինալի»բազմաֆունկցիոնալ համատեղ արտադրական հարթակի կողմից շնորհվեց 5000 վրացական լարի՝ որպես Թբիլիսիի լավագույն խաղարկային ​​գեղարվեստական ​​նախագիծ: Պրոդյուսեր Նաիրի Հախվերդիի «Վարորդը» (ռեժիսոր Լուսինե Սարգսյան) ֆիլմն արժանացավ` Terra Incognita Films-ի կողմից հաստատված մրցանակին՝ «Zaira Arsenishvili Script Development Residency in Telavi»․ նա հնարավորություն կունենա աշխատել միջազգային փորձագետների հետ սցենարի զարգացման համար: Թբիլիսիի կինոփառատոնի օրերին՝ Հայ կինոյի 100 ամյակի առթիվ, տեղի ունեցավ հայկական ֆիլմերի ցուցադրություն․ Համո Բեկնազարյանի «Տունը հրաբխի վրա» (1929թ., 63ր․), «Երկիր Նաիրի» (1930թ. 67ր.) ֆիլմերը։

 

Հուշագրեր-կրթական

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնը Հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ կրթական հաստատությունների հետ սկսել է դպրոցականների համար իրականացնել հայկական կինոժառանգությանն առնչվող նախագծեր։ Նախաձեռնության նպատակն էր դպրոցականների մոտ հետաքրքրություն առաջացնել ազգային կինոժառանգության նկատմամբ, ոչ միայն ծանոթացնել, այլև հնարավորություն տալ նրանց նորովի՝ 21-րդ դարի ընկալումներին և պատկերացումներին համահունչ, ստեղծել նոր գործեր՝ հիմքում ունենալով հայրենական կինոժառանգության նմուշները։ Սա յուրօրինակ հնարավորություն էր հասկանալու, թե ինչպես է հայկական վաղ շրջանի կինոն կամ առհասարակ Հայ կինոն ընկալվում և մեկնաբանվում այսօր։
Այս առիթով Հայաստանի ազգային կինոկենտոնը համագործակցության հուշագրեր է ստորագրել «Այբ» դպրոցի, Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի և Թումո ստեղծարար կենտրոնի հետ։

 

 «Հայկական կինոդար»

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ 2023թ․-ի հուլիսի 11-ից մինչև նոյեմբերի 17-ը իրականացրեց «Հայկական Կինոդար»  ծրագիրը, որի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում: Ցուցադրության համար ընտրվել էին հայկական շուրջ հարյուր լիամետրաժ և կարճամետրաժ, դասական և ժամանակակից ֆիլմեր (անիմացիոն, վավերագրական և խաղարկային), (ֆիլմերի ցանկը ներկայացված է հաշվետվության վերջում): 56 ցուցադրությունները անցկացվել են հանրապետության 10 մարզի, 32 համայնքի, 31 քաղաքի և 20 գյուղերի հիմնական և երաժշտական դպրոցների, արվեստի քոլեջների, կինոթատրոնների, թատրոնների, մշակութային կենտրոնների, զորամասերի դահլիճներում և բացօթյա հրապարակներում, ներկա են են եղել ավելի քան 17 հազար հանդիսատես: Ենթագրեր չունեցող հայալեզու  40 ֆիլմերի համար պատրաստվել են անգլերեն ենթագրեր, 18 ֆիլմեր ենթարկվել են թվային մշակման և ստեղծվել են 20 մոնտաժային թերթեր։

 «Հայկական ֆիլմեր» Youtube—ի ալիք

Հայկական կինոժառանգության ֆիլմերն արդեն մի քանի տարի է, ինչ տեղադրվում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Հայկական ֆիլմեր» Youtube-ի ալիքում։ Երեք տարվա ընթացքում ուենենք շուրջ 73հզ․ հետևորդ աշխարհի տարբեր երկրներից, 25,037,804 դիտում, մենք փորձում ենք ավելի հասանելի դարձնել այն ֆիլմերը, որոնց մի մասը ոչ բոլորն են դիտել, կամ դիտում են նորից և խորհուրդ տալիս մյուսներին։ Կինոկենտրոնի Youtube-ի ալիքում մեկնաբանությունների և քննարկումների տեղատարափ է, բոլորն իրենց մեկնաբանություններում ընդգծում են նման նախաձեռնության կարևորությունը և շնորհակալություն հայտնում։ Ֆիլմերը և մուլտֆիլմերը ալիքում տեղադրվում են HD որակով և իհարկե՛ անվճար։

Ալիքի հղումը՝ youtube.com

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը