22 May 2023

2023 թվականի հունիսի 15-22-ը՝ Վանկուվերի սինեմաթեքում կիրականացվեն հայկական կինոյի օրեր նվիրված հայ կինոյի 100-ամյակին։ Ծրագրում ներառված են՝ Համո Բեկնազարյանի, Յուրի Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Հենրիկ Մալյանի, Սերգեյ Փարաջանովի, Բագրատ Հովհաննիսյանի, Ատոմ Էգոյանի, Մարիա Սահակյանի, Հարություն Խաչատրյանի և Դիանա Կարդումյանի ֆիլմերը։ Ծրագիրը իրականացվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Բրիտանական Կոլումբիայի հայկական մշակութային միության աջակցությամբ։

 

Նշենք նաև, որ նույն համագործակցության շրջանակում ստեղծվել է նաև Համո Բեկնազարյանի "Երկիր Նաիրի" համր ֆիլմի նոր երաժշտական ձայնավորումը։

 

Ծրագրին ներկա կլինեն Արսինե Խանջյանը և Ատոմ Էգոյանը, վերջինս կներկայացնի ծրագիրը:

thecinematheque.ca

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը