08 March 2026


Հայ կինոյի պատմությունը հարուստ է կանանց ուժեղ, խորքային և հիշվող կերպարներով՝ ինչպես էկրանին, այնպես էլ էկրանից դուրս։
 
Հայկական կինոն իր ձևավորման ու զարգացման բոլոր փուլերում ունեցել է ստեղծագործ, տաղանդավոր կանայք՝ դերասանուհիներ, ռեժիսորներ, սցենարիստներ, պրոդյուսերներ և կինոյի ստեղծման գործընթացում ներգրավված բազմաթիվ մասնագետներ, որոնց հաճախ անտեսանելի աշխատանքը մեծապես նպաստել է կինոյի ստեղծագործական ամբողջականությանը։ Նրանց շնորհիվ կինոն ձեռք է բերում զգացմունքային խորություն, մարդկային պատմությունների ճշմարտացիություն և արվեստի իսկական ուժ։
Այս օրը ևս մեկ հնարավորություն է արժևորելու այն կանանց ներդրումը, ովքեր իրենց տաղանդով, նվիրվածությամբ և ստեղծագործական հետևողականությամբ ձևավորել են և շարունակում են ձևավորել հայկական կինոյի դիմագիծը։
 
Շնորհավորում ենք Կանանց միջազգային տոնի առթիվ կինոյի ոլորտում գործունեություն ծավալող բոլոր կանանց՝ մաղթելով ստեղծագործական նոր ձեռքբերումներ, ներշնչանք և շարունակական հաջողություններ։
 
 
Հայաստանի կինոյի հիմնադրամ

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը