23 September 2025
Հենրիկ Մալյան 100․ ժառանգությունը էկրանին և բեմում
Սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո, նվիրված հայ կինոարվեստի վարպետ Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի կինոյի հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երեկոյի հյուրն էր Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը, որը ներկայացրեց Հ․ Թումանյանի «Հեքիաթներ» բեմադրությունը։ Դահլիճը լցվեց թումանյանական խոսքի կենսուրախությամբ, իսկ բեմում կենդանացավ այն արվեստը, որին Հենրիկ Մալյանը դեռ 45 տարի առաջ նոր կյանք էր տվել իր ռեժիսուրայով։ Ներկայացման մթնոլորտը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Մալյանի արվեստը կարող է կապել սերունդները՝ փոխանցելով բարություն, հումոր և մարդկային ջերմություն։ Այս նախաձեռնությունը վկայություն է, որ Հ․ Մալյանի թողած ժառանգությունը շարունակում է միավորել արվեստի տարբեր ճյուղերը՝ կինոն ու թատրոնը, գրականությունն ու երաժշտությունը:
Միջոցառումն իրականացվեց Հայաստանի կինոյի հիմնադրամի, Հ. Մալյանի անվան թատրոնի, Վայոց Ձորի մարզպետարանի, Եղեգնաձորի համայնքապետարանի և մշակույթի կենտրոնի համագործակցությամբ։ Հայաստանի կինոյի հիմնադրամը շարունակում է հոբելյանական ծրագրերը՝ ազգային կինեմատոգրաֆիայի մեծերի ստեղծագործությունը հասանելի դարձնելով նոր սերունդներին։
Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը