14 April 2025
2019 թվականից «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 4.2 հոդվածի համաձայն՝ ապրիլի 16-ը Հայաստանում Հայ կինոյի օրն է: Հայաստանի կինոյի հիմնադրամն այս տարի նախաձեռնել է «Ապրիլի 16՝ Հայ կինոյի օր» ծրագիրը՝ հայկական կինոյի հարյուրամյա պատմությունը հանրահռչակելու և տոնը ավանդույթ դարձնելու համար: Ծրագիրն ընդգրկուն աշխարհագրություն ունի՝ ՀՀ մարզերից մինչև արտերկիր:
«Կինո Քայլերթը» միջոցառման առաջին ակորդն է: Մոսկվա կինոթատրոն հասնելուն պես միջոցառման հաջորդ մասը կսկսվի՝ «Հեքիաթներ ներկայացումը»՝ ազդարարելով «ՄԱԼՅԱՆ 100» ծրագիրը։ Հայկական կինոժառանգությունն էլ ավելի հասանելի դարձնելու համար Կինոյի օրն ունենք նաև կինոպրեմիերա Առաջին ալիքով՝ «Բարև, ես եմ» ֆիլմը: Հայաստանյան կինոթատրոնները միանալով Կինոյի հիմնադրամի նախաձեռնությանը այդ օրը կցուցադրեն հայակական դասական ու ժամանակակից ֆիլմեր: Ուստի ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրը, կինոթատրոններ այցելելը և մեծ էկրաններին հայկական հին ու ժամանակակից ֆիլմեր դիտելը նվեր կլինի մեզ և ձեզ համար։
Անմասն չմնալով կինոոլորտում կրթությանը միտված ծրագրերի իրականացումից, ապրիլի 17-ին ժամը 16:00-ին, Հայաստանի կինոյի հիմնադրամում տեղի կունենա հանդիպում Հայաստանի կինոյի հիմնադրամի Միջմշակութային հաղորդակցության համակարգող, Եվրիմաժում հայաստանյան ներկայացուցիչ՝ Սուսաննա Հարությունյանի հետ։ Հանդիպման թեման է Եվրիմաժի գործունեությունը և առավելությունները, դիմելու ընթացակարգերը: Հանդիպումն ամփոփվելու է հարց ու պատասխանով:
Կից «Ապրիլի 16` Հայ կինոյի օր» ծրագրի օրակարգը
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը