20 January 2017
Հայաստանի ազգային կինոկենտրոնը չորս տարի է ինչ մասնակցում է Ֆրանկոֆոն կինոյի մրցանակաբաշխությանը: Ամեն տարի Հայաստանի կողմից ներկայացված ֆիլմերը անցել են եզրափակիչ փուլ: Սակայն, 2016 թվականի մասնակցության հաջողությունն ավելի նշանակալի է եղել:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ներկայացվել էր կինոռեժիսոր Ռոբեր Գետիկյանի «Մի խենթի պատմություն» ֆիլմը: Ժյուրիի քվեարկության արդյունքներով Սիմոն Աբգարյանն ստացել է մրցանակ՝ «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերակատար» անվանակարգում:
Այս անգամ Ֆրանկոֆոն կինոյի մրցանակաբաշխությունը անցկացվել է Բեյրութում: Սիմոն Աբգարյանը անձամբ չի կարողացել մասնակցել մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը, սակայն իր ողջույնի խոսքն է հղել կազմակերպիչներին, որում մասնավորապես ասվում է. «Ցավում եմ, որ այս երեկո ձեզ հետ չեմ: Ասեմ, որ Բեյրութն իմ քաղաքն է, իսկ Լիբանանն` իմ երկիրը: Ուստի համբուրում եմ բեյրութցիներին և բեյրութցի կանանց: Շատ ուրախ եմ այս մրցանակը ստանալու համար և հուսով եմ, որ կշարունակենք Լիբանանում ֆիլմեր նկարահանել ֆրանսերենով և արաբերենով: Ֆրանսերեն լեզվով նույնպես լավ կլինի… Այսպիսով, սիրում եմ ձեզ և շնորհակալություն եմ հայտնում»:
Ֆրանկոֆոն կինոյի մրցանակաբաշխությանը վերաբերող բոլոր տեղեկությունները հասանելի են http://www.trophees-francophones.org կայքում:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը