04 July 2017
Հայտարարվում է «Գժուկ» մանկական հանդեսի սյուժեները նկարահանելու մրցույթ։ Նկարահանելու առաջարկ ստանալու համար ռեժիսորները պետք է Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացնեն ռեժիսորի մասնագիտության դիպլոմի պատճենը և խաղարկային կատակերգության ժանրում նկարահանած որևէ ռեժիսորական աշխատանք:
Ընտրված աշխատանքների ռեժիսորներին կառաջարկվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ նկարահանել մանկական, կատակերգական, 3-5 րոպեանոց առանձին ֆիլմ «Գժուկ» կինոժողովածուի համար` ըստ սցենարների մրցույթում հաղթած որևէ սյուժեի:
Յուրաքանչյուր ռեժիսոր կարող է ներկայացնել առավելագույնը մինչև 3 աշխատանք` յուրաքանչյուր ֆիլմը մեկ DVD խտասկավառակի վրա` նշելով հեղինակների (սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր) անունները, ռեժիսորի հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն: Տարիքային սահմանափակում չկա:
Խնդրում ենք, նյութերը ներկայացնել Աշտարակի խճուղի 30 հասցեում գտնվող Հայաստանի ազգային կինոկենտրոն, թիվ 8 սենյակ, «Գժուկ» մանկական հումորային կինոհանդեսի խմբագիր Ռազմիկ Աբրահամյանին` մինչև 2017թ. օգոստոսի 1-ը:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը