28 July 2017

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հուլիսի 28-ին լրագրողներին ներկայացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանին և նորանշանակ գեղարվեստական ղեկավար - ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանին։ Նախարարը տեղեկացրեց, որ այս փոփոխությունները պայմանավորված են հայկական կինոյում սկսված բարեփոխումների նոր փուլով, և ինքը լիահույս է, որ առաջիկայում կգրանցվեն շոշափելի արդյունքներ։ Արմեն Ամիրյանը նշեց նաև, որ Հայաստանը պարտավոր է միանալու աշխարհում տեղի ունեցող ու անընդհատ զարգացող կինոգործընթացներին՝ հավելելով, որ համաշխարհային կինոգործընթացներին ինտեգրվելու կարևոր նախապայմաններից առավել առաջնայինն այսօր՝ ոլորտում կրթական լուրջ բարեփոխումների իրականացումն է։

 

«Հայկ» կինոստուդիայի երկարամյա տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, որն օրերս է ստանձնել կինոկենտրոնի տնօրենի պաշտոնը, խոստացավ աշխատել բաց ու թափանցիկ։ Տիկին Միրզախանյանը, փաստեց, որ համատեղ կինոարտադրության զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է Հայաստանում կայացնել նաև դիստրիբուցիայի ինստիտուտը, որը կինոարտադրության կարևոր օղակներից մեկն է․ «այն ոչ միայն կայացած չէ, այլև՝ 0-ական վիճակում է»։

 

Գեղարվեստական ղեկավար - ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանն էլ խոստացավ իր արևմտյան կինոփորձն ու իմացությունները ներդնել հայրենական կինոյի զարգացման գործում։

 

Հ․ Գ․ Առաջիկայում, բարեփոխումների ծրագրով, նախատեսվում է միացնել նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան։

 

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը