23 March 2018

«Եվրիմաժում» Հայաստանի ներկայացուցիչ, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին Երևանում կայացած «Եվրիմաժ» համատեղ կինոարտադրության, կինեմատոգրաֆիկ և աուդիովիզուալ աշխատանքների վարձույթի եվրոպական հիմնադրամի տնօրենների խորհրդի հերթական նիստի մասին:

 

Շուշանիկ Միրզախանյանը նշեց, որ «Եվրիմաժին» անդամակցելու երկու տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է ունենալ հաջողություններ, որոնք եղել են ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի՝ հայ - ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը՝ 250.000 եվրո, և ռուս - ֆրանս - հայկական «Ֆաբրիկա» նախագիծը՝ 20.000 եվրո, «Սպիտակ» ֆիլմը, բացի ռուսական կողմից, ֆինանսավորվել է նաև Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից, իսկ «Ֆաբրիկա» ֆիլմը հայաստանյան կողմից ներկայանում է մասնավոր կինոարտադրող ընկերության՝ «Շարմի» հետ միասին: Պետք է նկատեմ, որ «Եվրիմաժի» հայկական պատվիրակության անդամների հետ համատեղ մեծ աշխատանքներ կատարվեցին, որպեսզի այս տարի «Եվրիմաժի» տարեկան չորս աշխատանքային ժողովներից մեկը կազմակերպվի և անցկացվի հենց Հայաստանում: Սա տեղական կինոաշխարհի համար մեկշաբաթյա մի տոն էր, իսկ մենք, ի դեմս Ազգային կինոկենտրոնի, ներկայացանք՝ որպես ընդունող կողմ, և կազմակերպեցինք Հայաստանում անցկացվելիք աշխատանքային ժողովի անխափան աշխատանքները»:

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը