15 February 2019

Ֆրանսիայի, Ռուսաստանի և Հայաստանի համատեղ արտադրության` 2015-ին նկարահանված կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, մի քանի տարի բուռն փառատոնային կյանքից հետո՝ 2019թ․ հունվարի 23-ից վերսկսել է ցուցադրությունները Ֆրանսիայի կինոթատրոններում։

 

Ֆիլմի պաշտոնական վարձույթին նախորդել է լայնածավալ գովազդային արշավը։ Հունվարի 10-ին՝ Լե Պլեսի Ռոբինսոն քաղաքի Ժերար Ֆիլիպ կինոթատրոնում, կայացավ փակ ցուցադրություն - քննարկում սցենարի հեղինակներ Լևոն Մինասյանի, Էսթեր Մանի, պրոդյուսերներ Կորյուն Ափրիկյանի և Մարի - Կլոդ Արբոդիի մասնակցությամբ։ Հունվարի 18-ին Իլ դը Ֆրանս երկրամասի հայ - ֆրանսիական ասոցիացիան հեռարձակեց ռադիոհաղորդում ֆիլմի պրոդյուսեր՝ Կորյուն Ափրիկյանի և սցենարի հեղինակ Լևոն Մինասյանի մասնակցությամբ:

 

Ֆրանսիայում «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը շատ ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի և կինոքննադատների կողմից։ Իսկ ֆրանսիական մամուլում տեղ են գտել բազմաթիվ հետաքրքիր արձագանքներ:

 

Նշենք դրանցից մի քանիսը:

«Տելեռամա» մշակութային շաբաթաթերթն առաջիններից մեկն է անդրադարձել այս ֆիլմին, բնորոշելով այն որպես սենտիմենտալ դրամա և տպագրելով հունվարի 23-ին Նիկոլա Դիդյեի ֆիլմի հակիրճ քննադատականը:

 

«Լը Մոնդ» թերթը նույնպես հիշատակել է այս ֆիլմը: Հակիրճ բովանդակությունը ներկայացնելուց հետո թերթը նշում է, որ չնայած գծային բեմադրությանը, այս ֆիլմը հումորով է նկարագրում հետխորհրդային ժամանակաշրջանը, իսկ գլխավոր հերոսն էլ գրավիչ է:

 

«Սինեկոմեդին» էկրաններ բարձրացվող 3 այլ ֆիլմերի հետ մեկտեղ նշել է նաև «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը, բնորոշելով այն որպես տրագիկոմեդիա և տվել է ֆիլմի սեղմագիրն ու հակիրճ տվյալները:

 

Ֆիլմի ֆրանսիական ցուցադրումների մասին նյութերը կարող եք գտնել հետևյալ հղումով: Շուտով, Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը կցուցադրվի նաև հայաստանյան կինոթատրոններում:

 

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը