10 October 2017

Ամերիկյան «Միլ Վալլի» (Mill Valley) միջազգային կինոփառատոնի «Աշխարհի ֆիլմեր» արտամրցութային ծրագրում՝ ի թիվս 80 այլ ֆիլմերի, ընդգրկվել է նաև Անահիտ Աբադի հայ - իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմը: Կինոնկարը Mill Valley-ում կցուցադրվի 2 օր՝ հոկտեմբերի 9-10-ին:

 

Նշենք, որ Mill Valley-ի համար 2017 թվականը հոբելյանական է: Փառատոնը նշում է իր գոյության 40-ամյակը: Այս տարի աշխարհի տարբեր երկրներից փառատոնը ստացել է մասնակցության մոտ 5000 հայտ:

 

Հ. Գ. Mill Valley-ին չունի մրցութային ծրագրեր: Իսկ Screen International - ը «Mill Valley» կինոփառատոնն անվանել է «Լավագույն 10 ամերիկյան կինոփառատոն»:

 

Հիշեցնենք, որ Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի Հայաստանի կողմից՝ Հայկական ազգային կինոակադեմիայի որոշմամբ, ներկայացվել է կինոռեժիսոր Անահիտ Աբադի հայ - իրանական համատեղ արտադրության հայալեզու «Եվա» ֆիլմը:

 

Ֆիլմը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի» կինոհիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ֆիլմը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը