16 March 2019

Ռուս-hայկական (Սլավոնական) պետական համալսարանում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի սեզոնի շրջանակներում Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի սեզոնի միջոցառումները Հայաստանում մեկնարկել են «Կարճամետրաժ կինոյի տոնը» խորագիրը կրող միջազգային ծրագրով, որին Հայաստանի ազգային կինոկենտրոնը միացել է դեռևս 2012 թվականից: Այս տարի «Կարճամետրաժ կինոյի տոնը» Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում անցկացվում է մարտի 13-19-ը։

 

Տոնի առիթով Սլավոնական համալսարանի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողների համար ցուցադրվեցին ֆրանսիական արտադրության 10 արդի կարճամետրաժ ֆիլմեր։ Հատուկ ցուցադրությամբ ներկայացվեցին «Երրորդ բեմ՝ Ֆրանսիայի ազգային օպերա» խորագրի ներքո կազմված ֆիլմերի ընտրանին։ Այս տարի առաձնահատուկ ուշադրություն է դարձվել դաստիարակչական նշանակության ֆիլմերին:

 

Միջոցառումը անցկացվել է բուհի ֆրանսերեն լեզվի սեկցիայի հետ համատեղ: Կինոդիտմանը ներկա են եղել նաև համալսարանի դասախոսներ՝ Ժակլին Մինասյան և Լիլիթ Լոբյանը: Ֆիլմերը ներկայացրել է Ազգային կինոկենտրոնի համակարգող Նունե Գալստյանը:

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը