10 April 2020
Կինոնկարների նախագծերի պետական ֆինանսավորման 2020թ. երկրորդ մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետի երկարեցման մասին
Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, որը հայտատուների համար տեխնիկական դժվարություններ է առաջացրել հայտ ներկայացնելու համար փաստաթղթեր ձեռք բերելու գործում, ընդառաջ գնալով կինոկենտրոն դիմած բազմաթիվ հայտատուների խնդրանքներին և ինչպես խոստացել էինք ս/թ ապրիլի 4-ին հեռավար հաղորդակցության ZOOM հարթակում հայտատուների հարցերին պատասխանելիս՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը որոշում է կայացրել երկարաձգելու Նախնական գնահատման փուլի մրցույթին ներկայացվող հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սահմանելով 2020թ. ապրիլի 30, ժամը 23:59:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը