Դեկտեմբերի 21 2023

2023թ.-ը հոբելյանական է հայ կինոյի երախտավորներից մեկի՝ Ստեփան Կևորկովի համար: Հայտնի կինոռեժիսորի 120-ամյակը Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Քաջարանի Մշակույթի պալատը նշել են համատեղ նախաձեռնությամբ:

 

Քաջարանի մշակույթի պալատում գործող «Քաջարան» կինոթատրոնում դեկտեմբերի 20-ին հոբելյանի առիթով ցուցադրվել է խորհրդահայ կինոյի սիրված կինոնկարներից մեկը՝ «Անձամբ ճանաչում եմ» ֆիլմը, որը Ստեփան Կևորկովը նվիրել է հայտնի հայ հեղափոխական Կամոյին: Մինչև ֆիլմի ցուցադրությունը «Քաջարան» կինոթատրոնի տնօրեն Իրինա Հովհաննիսյանը հանդիսատեսին ներկայացրել է ռեժիսորի ստեղծագործական ուղին և կինոժառանգությունը, ինչպես նաև անդրադարձել է Կամոյի լեգենդար կերպարին և գործունեությանը:

 

Նմանատիպ միջոցառումները հարգանքի տուրք են ազգային կինոյի մեծերի հիշատակին և մեծապես նպաստում են նոր սերունդների շրջանում  հայ կինոյի Ոսկե ֆոնդի լավագույն ֆիլմերի քարոզչությանը:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը