Նոյեմբերի 01 2023

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (МоМА) նոյեմբերի 3-ին առաջին անգամ ցուցադրվելու է հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» (1928թ․) ֆիլմը՝ 35մմ ժապավենային տարբերակով։

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնը МоМА-ի հետ համագործակցության արդյունքում, ցուցադրության նպատակով թանգարանին է տրամադրել իր արխիվում պահվող ֆիլմի ժապավենը։ Հատկանշական է այն, որ սա հայկական երկրորդ ֆիլմն է, որ ցուցադրվելու է աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկում։ Առաջինը՝ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) 4K վերականգնված ֆիլմի նոր 35մմ ժապավենային տարբերակն էր, որը ցուցադրվել է 2021թ․ հունվարին և վերջինիս մեկ օրինակը պահպանության է հանձնվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին։

 

Կից՝ մամուլի անդրադարձը

 

escs.am

tert.am

armenpress.am

newshub.am

oratert.am

lurer.com

kinopress.am

lragrogh.com

shantnews.am

panarmenian.net

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը