Մայիսի 08 2023
Ուրախությամբ հայտնում ենք, որ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965թ.) ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Դասականներ» (Cannes Classics) բաժնում և ցուցադրվելու է փառատոնի շրջանակում։ Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ 2023 թվականին իրականացվել է ֆիլմի թվանշային վերականգնումը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Վերականգնման աշխատանքներն իրականացվել են Լատվիական «Լոկոմոտիվ կլասիկս» (Locomotive Classics) ստուդիայի կողմից։
Կից՝ մամուլի անդրադարձը
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը