Մայիսի 15 2018

Շարժապատկերային Արվեստների ՍԻՆԵՄԱ կենտրոնն ու Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2018 թվականին հայաստանյան ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ ծրագիրն իրականացնելու են համատեղ։ Մրցանակի կիզակետում են ԵՄ-ի Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) լրագրողները և զանգվածային լրատվամիջոցների մասնագետները: Մրցույթի առանցքում են ազգային փոքրամասնությունների, միգրացիայի, ինտեգրացիայի և մշակութային բազմազանության թեմաներով ֆիլմերը, հեռուստահաղորդումները, վեբ կայքերը և տեսանյութերը:

 

Տեղեկացնում ենք, որ շարունակվում է «Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող ADAMI Մեդիա Մրցանակ 2018» մրցույթի հայտերի ընդունումը։ Մրցույթին կարող են մասնակցել հեռուստաընկերություններ, պրոդյուսերական ընկերություններ, լրագրողներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ և մեդիա ոլորտի այլ արհեստավարժներ՝ ԵՄ Արևելյան Գործընկերության վեց երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա։

 

Մրցույթի անվանակարգերն են՝

1. ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ

մշակութա - ժամանցային հեռուստածրագրերի և խաղարկային ֆիլմերի համար

2. ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ

տեղեկատվական հեռուստածրագրերի և ոչ խաղարկային ֆիլմերի համար

3. ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ

լրատվական ծրագրերի և կարճամետրաժ ոչ խաղարկային ֆիլմերի համար

4․ Երիտասարդական ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ

5. ԱԴԱՄԻ Առցանց Մրցանակ

վեբկայքերի համար

6. ԱԴԱՄԻ Առցանց Մրցանակ

առցանց տեսանյութերի համար

 

Բոլոր վեց անվանակարգերում հաղթողները պարգևատրվում են դրամական մրցանակներով։

 

Լրացուցիչ, ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ 2018 մրցույթի յուրաքանչյուր մասնակցի, որ ունի լրագրողական աշխատանքի փորձ և խոսակցական մակարդակում տիրապետում է ռուսերենի, գերմաներենի կամ ֆրանսերենի, տրվում է հնարավորություն՝ հայտ ներկայացնելու ԱԴԱՄԻ կրթաթոշակի՝ Deutsche Welle (Բեռլին, Գերմանիա), MDR (Լեյպցիգ, Գերմանիա) կամ ARTE (Ստրասբուրգ, Ֆրանսիա) հեռուստաընկերություններում վերապատրաստում անցնելու համար։

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է.

- 01.07.2018 նյութերի համար, որ հրապարակվել են 11.10.2016 - 31.12.2017-ը ժամանակահատվածում։

- 01.10.2018 նյութերի համար, որ հրապարակվել են 01.01.2018 - 01.10.2018-ը ժամանակահատվածում:

 

Մանրամասների և ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ ներբեռնելու համար այցելեք` www.adamimediaprize.eu:

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը