Սեպտեմբերի 29 2017

Ամերիկյան կինոակադեմիայի 90-րդ Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար Հայաստանի կողմից որոշվել է ներկայացնել ռեժիսոր Անահիտ Աբադի հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմը: Կինոնկարը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Ֆարաբի» կինոհիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

 

Ֆիլմը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը: Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ: Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան:

 

Ֆիլմը նկարահանվել է Արցախում։ Դերասաններն են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը և այլք։ Կինոնկարի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակը Անահիտ Աբադն է, իսկ պրոդյուսերը՝ Թաղի Ալիղոլիզադեհը։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը