Հոկտեմբերի 15 2010
«Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 10-ին կայացավ «Կինոաշուն - 2010» ազգային կինոյի ամսվա հանդիսավոր փակումը: Կինոամիսը, որը մեկնարկել էր դեռեւս հոկտեմբերի 11-ին եզրափակվեց լավագույն գրախոսականների մրցույթի ամփոփմամբ:
«Մենք իրականացրինք մեր նպատակը` հայկական կինոն վերադարձնել հասարակությանը, լրացնել կինոթատրոնների ու վարձույթի կենտրոնների բացը», - միջոցառման մասնակիցներին ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը` հավելելով, որ նախաձեռնությունը կշարունակվի նաեւ հաջորդ տարիներին:
Կինոամսվա ընթացքում ոչ միայն ցուցադրվել են հայկական ազգային ֆիլմեր, այլեւ կայացել են կլոր սեղան - քննարկումներ, հայտարարվել մրցույթ երիտասարդ կինոքննադատների համար` խրախուսելով կինոքննադատության մշակույթի նոր հիմքերի կայացմանը երկրում:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը