Մարտի 26 2021
2021թ.-ի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստը հաստատել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցությունը: Նախագծերից մեկը 2020թ.-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսոր՝ Ջեսիկա Վուդվորթի (Բելգիա), հայկական կողմի պրոդյուսեր՝ Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծն է, համատեղ արտադրություն՝ Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա - Հայաստան:
Կից՝ մամուլի անդրադարձը
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը