24 July 2025

Հայաստանում առաջին անգամ կայացավ վարպետության դասեր՝ կենտրոնացած ժամանակակից օպերատորական արվեստի զարգացման և միջազգային փորձի փոխանակման վրա։ Հատուկ նախաձեռնությունը իրականացվել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի, Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի, Հայաստանի կինոյի հիմնադրամի և GAIFF Pro կրթական-արտադրական հարթակի համագործակցությամբ՝ միջազգային ճանաչված գործընկեր՝ Imago կինոօպերատորների համաշխարհային ֆեդերացիայի և Woods Center-ի աջակցությամբ։


Հայաստանի կինոյի հիմնադրամը վարպետության դասերի ընթացքում ներկայացրեց «Ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի» պետական ծրագիրը՝ որպես կինոարդյունաբերության զարգացման և Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման ռազմավարական գործիք։ Երիտասարդ կինոգործիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու դիմումների ներկայացման մեխանիզմներին, առավելություններին և աջակցության հնարավորություններին։ Առանձնահատուկ շեշտվեց, որ ծրագիրը նպատակ ունի ոչ միայն ամրապնդել միջազգային կինոհամագործակցությունը, այլև մշակույթի՝ որպես տնտեսական արժեքի լիարժեք օգտագործմանը, նոր ֆինանսական հոսքերի ներգրավմանն ու ոլորտի ինստիտուցիոնալ կայունացմանը։
 
Եռօրյա այս նախաձեռնությունը ծառայում էր որպես ստեղծագործական համագործակցության հարթակ՝ միավորելով սփյուռքի և Հայաստանի կինոմասնագետների ներուժը՝ նոր կապերի հաստատման, փորձի փոխանակման և համատեղ նախագծերի առաջմղման նպատակով։ Նման ձևաչափը կարևոր խթան է ոլորտի համաշխարհային ցանցում Հայաստանի ներկայությունն ամրապնդելու և կինոարտադրության միջազգային գործընկերային դաշտում նոր հնարավորություններ բացելու համար։ Այս նախաձեռնությունը համախմբեց միջազգային ճանաչում ունեցող երեք կինոօպերատորների՝ Ֆրեդ Քելեմենին, Ֆեդոն Պապամիխայիլին և Եվգենիա Ալեքսանդրովային, որոնց բանախոսությունները մեծ հետաքրքրություն առաջացրեցին մասնակիցների շրջանում՝ դառնալով մասնագիտական ներշնչման աղբյուր։ Ծրագիրը ներառում էր նաև տեխնիկական միջոցների ցուցադրում հայաստանյան տարբեր կազմակերպությունների կողմից: Վարպետաց դասերից զատ, մասնակիցները շարունակեցին մասնագիտական շփումները՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի մշտական գործընկեր՝ հայկական «Ջրաղացպանյան» գինիների գործարանի կողմից մատուցված գինու համտեսով:

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը