Մարտի 19 2024

Ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմն արժանացել է Ֆրանկոֆիլմի XIV փառատոնի Ժյուրիի գլխավոր մրցանակին:
Միջոցառումը կազմակերպել է Սան Լուի ֆրանսիական ինստիտուտը Իտալիայում ֆրանկոֆոն դեսպանությունների աջակցությամբ։


Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ստեղծագործական ամբողջ կազմին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։


Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը տեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

Ֆիլմի մասին ավելին՝  ncca.am

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը