17 May 2017

Չորս շարժական կինոթատրոնները ուշ երեկոյան միանգամից գործարկվեցին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում։ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլունը ջերմ ու բարեկամական մթնոլորտում սեղմեցին կինոթատրոնների ցուցադրող սարքերի կոճակը, փորձարկեցին սարքերի ձայնային ու տեխնիկական հնարավորությունները։ Չորս էկրաններին միաժամանակ հայտնվեցին հայկական ու չինական ժամանակակից ֆիլմերից հատվածներ։

 

Չինաստանի դեսպանությունը շարժական չորս կինոթատրոնները տրամադրել է անհատույց, իսկ մարզային ցուցադրությունները կհովանավորի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը (ճանապարհածախսը և կեցությունը):

 

«Այս չորս մեծ էկրանները շրջելու են ամբողջ Հայաստանով, կինոն հասնելի է լինելու բոլորին՝ սահմանամերձ բնակավայրերից մինչև մարզկենտրոններ։ Ցուցադրվելու են ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան ժամանակակից ֆիլմեր։ Այնպես, որ ամեն ինչ առջևում է, - ասաց նախարար Արմեն Ամիրյանը և ավելացրեց, որ պետական բյուջեից այս ծրագրի համար ծախսվել է 0 դրամ։

 

Հիշեցնենք, որ չորս շարժական կինոթատրոնները անհատույց տրամադրելու հուշագիրը ստորագրվել է դեռևս 2017թ․ մարտի 2-ին, ըստ որի Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց տրամադրելու է 4 շարժական կինոթատրոն:

 

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը