«Պատմություններ գնացքում» ներկայացման հիմքում ընկած են Վիլյամ Սարոյանի յոթ պատմվածքներ՝ «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին», «Պինգ-պոնգ խաղացողները», «Հանճարը», «Բիթլիս», «Խեղճուկրակ արաբը», «Վարսավիրը, որի քեռու գլուխը կրծել-պոկել էր կրկեսի վագրը»: Ներկայացման ռեժիսորն է Նարինե Մալյանը: Բեմադրվել է 2008թ.-ին: Ըստ Վ.Սարոյանի «Պատմություններ գնացքում» ներկայացման բեմադրիչ Նարինե Մալյանը արժանացել է «Արտավազդ» մրցանակի՝ տարվա լավագույն ռեժիսոր, Գեորգի Հովակիմյանը՝ լավագույն երկրորդ պլանի դերասան, իսկ Քրիստինա Հովակիմյանը՝ տարվա լավագույն երկրորդ պլանի դերասանուհի անվանակարգերում: 

«Պատմություններ գնացքում» ներկայացման համար Ն. Մալյանը «Թատրոն» անվանակարգում ստացել է Թեքեյան մշակութային հիմնադրամի ամենամյա մրցանակը: 

 

Ռեժիսոր՝ Նարինե Մալյան

Բեմանկարիչ՝ Արմինե Գևորգյան

Զգեստների նկարիչ՝ Արմինե Գևորգյան, Նարինե Մալյան

Երաժշտական ձևավորում՝ Նարինե Մալյան

Դերասաններ՝ 

      Սամվել Թոփալյան

      Արա Սարգսյան

      Գեորգի Հովակիմյան

      Լևոն Ղազարյան

      Վահագն Գասպարյան

      Հայկ Սարգսյան

      Քրիստինա Հովակիմյան

      Կարեն Խաչատրյան

      Լիզա Ազիզյան

      Լուսինե Խաչատրյան

      Հարութ Խաչատրյան

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը