«Սիրելի Պամելա» պիեսի գործողությունները ծավալվում են Ծննդյան տոների օրերին և իրապես լի են այդ օրերին հատուկ ջերմ ու բարի, հեքիաթային երանգներով:
Պիեսի գլխավոր հերոսուհին` Պամելան, թողնում է, մեղմ ասած, տարօրինակ տպավորություն: Աղբանոցներից հավաքած շորերով, թեյի փաթեթներով, շշերով, տուփերով լցված իր աղքատիկ նկուղում չքավորի կյանքով ապրող, խաղալիք կատվի հետ զրույցներ վարող այս կերպարը երջանիկ է: Երջանիկ է, քանի որ չի կորցրել մարդկանց սիրելու, օգնելու, կարեկցելու կարևորագույն հատկանիշները: Այս միջավայրում պատահաբար հայտնվում են երեք խաբեբաներ, միանգամից կողմնորոշվում են թե ինչպես կարելի է ստանալ ծեր և միամիտ կնոջ ապահովագրավճարը, ծրագրեր են մշակում, թե ինչպես նրա վերջը տան, բայց… արդյունքում Պամելան դառնում է իրենց ամենահարազատ ու սիրելի մարդը:
Պիեսը այն մասին է թե ինչն է փրկում մարդկանց չկորցնել մարդկային էությունը, սիրել միմյանց անկախ շահից` այդ կերպ արթնացնելով բոլորիս մեջ հետզհետե մարող հոգևոր հզոր ներուժը:
Բեմադրությունը՝ Նարինե Մալյան
Բեմանկարիչ՝ Անդրանիկ Հարությունյան
Երաժշտական ձևավորում՝ Նարինե Մալյան
Դերասաններ՝
Քրիստինա Հովակիմյան
Սամվել Թոփալյան
Հայկ Սարգսյան
Աստղիկ Աբաջյան
Կարեն Խաչատրյան
Արա Սարգսյան
Լևոն Ղազարյան
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը