26 April 2021

Հարգելի գործընկերներ ներկայացնում ենք Բելառուսի Հանրապետության Մշակույթի նախարարության կողմից պաշտոնապես ՀՀ ԱԳ նախարարություն փոխանցված՝ 2021թ.-ի ընթացքում ԲՀ-ում նախատեսված մշակութային միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը:

 

Անիմացիոն ֆիլմերի 24-րդ միջազգային կինոփառատոն․ Մոգիլև, հոկտեմբեր

ԱՆԻՄԱԵՎԿԱ Մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի բաժին Բելառուսֆիլմ ազգային կինոստուդիա Մոգիլևի շրջկոմի մշակույթի բաժին Փառատոնն անցկացվում է ամեն տարի՝ հայրենական և համաշխարհային լավագույն անիմացիոն ֆիլմերի աջակցման և հանրահռչակման նպատակով: Մասնակցության համար կարող են դիմել Բելառուսի Հանրապետության և արտասահմանյան երկրների ներկայացուցիչները:

 

Մինսկի միջազգային 27-րդ կինոփառատոն. «ԼԻՍՏԱՊԱԴ», նոյեմբեր

Մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիային բաժին Վիզուալ և կատարողական արվեստների «Արտ կորպորենշն» կենտրոն Մինսկի շրջկոմի մշակույթի բաժին Կինոֆորում, որը միացնում է հայտնի ռեժիսորներին, դերասաններին, կինոսիրողներին: Գործում են հիմնական մրցույթ և երիտասարդ ռեժիսորների խաղարկային ու վավերագրական ֆիլմերի մրցույթ անվանակարգերը:

 

Միջազգային թատերական փառատոն. ԲԵԼԱՅԱ ՎԵԺԱ,  Բրեստ, սեպտեմբեր

Բելառուսում անցկացվող ամենահեղինակավոր  թատերական փառատոնն է: Մասնակցության համար հրավիրվում են ոչ միայն դրամատիկական, այլև տիկնիկային թատրոնները, ինչպես նաև տարբեր թատերական դպրոցներ ներկայացնող պարային կոլեկտիվներ ամբողջ աշխարհից:

 

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը