02 April 2021

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած` հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Սեն Լուի ֆրանսիական ինստիտուտի կողմից կազմակերպված և 2021 թվականի մարտի 17-ից - 21-ը Հռոմում տեղի ունեցած 11-րդ «Ֆրանկոֆիլմ» ֆրանսալեզու ֆիլմերի փառատոնում արժանացավ Հանդիսատեսի մրցանակին, որը կինոփառատոնի գլխավոր մրցանակն է։

Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Անահիտ Աբադ, պրոդյուսեր Բեյրուզա Պակնահադա, Թաղի Ալիղոլիզադե, օպերատոր Հասան Քյարաիմին, կոմպոզիտոր Վահան Արծրունի:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ստեղծագործական ամբողջ կազմին և մաղթում նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ։

 

Հիշեցնենք. ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Ֆարաբի» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը