20 January 2021

Հարգելի՛ կինոարտադրողներ, Կովիդ-19 համավարակով պայմանավորված այս տարի Բեռլինի միջազգային կինոփառատոնը (EFM) անցկացվելու է առցանց՝ 2021թ. մարտի 1-5-ը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ևս ցանկություն ունի միանալու առցանց ձևաչափին։ Ուստի կարևորելով Ձեր մասնակցությունը Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող Եվրոպական կինոշուկային, առաջարկում ենք 2021թ. հունվարի 25-ին, ժամը 15:00-ին միանալ ZOOM հարթակում կազմակերպվելիք հանդիպմանը՝ նոր ձևաչափով կինոշուկային մասնակցելու պայմաններին ծանոթանալու համար։

ZOOM հարթակում հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես անցնելով կից հղումով և լրացնել մասնակցության հայտը: Գրանցվողները կստանան մուտքի գաղտնաբառը էլ. փոստին:

Սիրով կսպասենք Ձեզ ZOOM հարթակում, մինչ հանդիպում:

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը